Սկսիր քո ճանապարհորդությունը

Ճկուն սակագինի պահմանները

Ընտրելով Ճկուն Սակագինը՝ դուք համաձայնվում եք հետևյալ պայմաններին՝

Անվճար չեղարկման ժամկետ՝

Բարձր սեզոնին (մայիսից հոկտեմբեր) չեղարկումն անվճար է մինչև մուտքի օրվանից 5 օր առաջ:

Ցածր սեզոնին (նոյեմբերից ապրիլ, բացառությամբ Նոր Տարվա շրջանի) չեղարկումն անվճար է մինչև մուտքի օրվանից 3 օր առաջ:

Ոչ ժամանակին չեղարկում՝

Անվճար չեղարկման ժամկետի ավարտից հետո կատարված չեղարկումների դեպքում գանձվում է մեկ գիշերվա գումարին համարժեք վճար:

Գումարը ավտոմատ կերպով կգանձվի տրամադրված բանկային քարտից:

Չներկայանալու քաղաքականություն՝

Չներկայանալու դեպքում (առանց նախապես տեղեկացնելու) գանձվում է ամրագրման ամբողջ գումարը որպես տուգանք:

Չվերադարձվող սակագնի քաղաքականություն

Ընտրելով Չվերադարձվող/Զեղչված սակագինը՝ Դուք համաձայնվում եք հետևյալ պայմաններին՝

Լրիվ կանխավճար՝

Մնալու ամբողջ գումարը կգանձվի ամրագրման պահին:

Չվերադարձվող վճարում՝

Կանխավճարը վերադարձի ենթակա չէ՝ անկախ չեղարկման կամ փոփոխության պատճառից:

Չի փոխանցվում՝

Այս ամրագրումը չի կարող փոխանցվել այլ անձի կամ այլ օրվա վրա:

Ապագա կրեդիտ չի տրամադրվում՝

Կանխավճարը չի կարող օգտագործվել որպես դեպոզիտ կամ կրեդիտ՝ ապագա մնալու համար:

Հյուրանոցի կանոններն ու առանձնահատկությունները

Հյուրանոցի կանոններ և քաղաքականություն

Մուտքը՝ ժամը 14:00-ին, ելքը՝ ժամը 12:00-ին։

Ծխելու քաղաքականություն: Ծխելը խստիվ արգելվում է հյուրանոցի տարածքում։ Ծխել կարելի է միայն պատշգամբում։ Ծխելու ամեն դեպքի համար գանձվում է 50,000 դրամի տուգանք։

Մինչև 6 տարեկան երեխաների բնակությունը նույն համարում ծնողների հետ՝ անվճար է, եթե համարի զբաղվածությունը դա թույլ է տալիս։

Այցելուների քաղաքականություն: Օտար անձանց մուտքը հյուրանոց արգելված է։ Հյուրը պետք է նախապես տեղեկացնի ընդունարանի աշխատակցին իր այցելուի մասին։ Այցելուները պետք է ներկայացնեն վավեր անձը հաստատող փաստաթուղթ։ Այցելուները պարտավոր են լքել հյուրանոցի տարածքը մինչև ժամը 23:00 կամ գրանցվել որպես հյուրանոցի հյուրեր և վճարել սենյակի արժեքը (ըստ սենյակների մատչելիության)։

Անձնագրային պահանջներ: Անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև ՀՀ օրենսդրության համաձայն, մուտք գործելիս պարտադիր է ներկայացնել վավեր անձը հաստատող փաստաթուղթ լուսանկարով (անձնագիր կամ վարորդական իրավունք)։

Մինչև 18 տարեկան երեխաները պետք է գտնվեն ծնողների կամ օրինական խնամակալի ուղեկցությամբ։

Ընտանի կենդանիների մուտքը հյուրանոց խստիվ արգելվում է։