Apricot SPA-ն առաջին հյուրանոցային սպան է Հայաստանում, որն առաջարկում է ֆրանսիական լյուքս դասի Biologique Recherche ապրանքանիշի խնամքի միջոցներ և պրոֆեսիոնալ խնամք դեմքի, գլխամաշկի և մարմնի համար: Apricot SPA Yerevan-ում Դուք կարող եք բարելավել ընդհանուր ինքնազգացողությունը և սուզվել ներդաշնակության աշխարհ, ի շնորհիվ ՝ ● մարմնի և դեմքի լավագույն անհատականացված խնամքի, որն իրականացվում է Biologique Recherche ապրանքանիշի խնամքի միջոցներով և որակավորված մաշկաբանների ու մասնագետների կողմից ● Բալիական մերսման, որն իրականացվում է Բալիից հրավիրված պրոֆեսիոնալ մերսողի կողմից, ով Ձեզ կփոխանցի Բալիական կղզու բնության խաղաղությունն ու անդորրը Մեր որակավորված մասնագետները կխնամեն Ձեր մաշկը. նրանց ձեռքերում Դուք կզգաք կատարյալ հանգստություն և ներդաշնակություն Վայելե՛ք անմոռանալի հանգիստ Apricot SPA-ում Ձեր անհատական խնամքը ամրագրելու համար՝ +374 44 030 023, [email protected]
Ավելի քան 60 տարի ERICSON LABORATOIRE-ը առանձնանում է իր մաշկի խնամքի յուրահատուկ փիլիսոփայությամբ: Ակտիվ բաղադրիչների բարձր կոնցենտրացիայով ERICSON LABORATOIRE-ը մարմնավորում է մասնագիտական մաշկի խնամքի հայեցակարգը, որը մշակվել է որպես գեղագիտական բժշկության այլընտրանք կամ լրացում:
Վերականգնողական բժշկության և բջջային կենսաբանության վերջին նվաճումներից ոգեշնչված՝ ERICSON LABORATOIRE մաշկի խնամքի միջոցները մշակված են մաշկի վերականգնման գործընթացները օպտիմալացնելու և դրա ֆիզիկաքիմիական հավասարակշռությունը պահպանելու համար: Դրանք ազդում են մաշկի կառուցվածքային և ֆունկցիոնալ պարամետրերի վրա՝ հնարավորինս հաշվի առնելով դրա կենսաբանական ցիկլերը:
ERICSON LABORATOIRE խնամքները մշակված են դեմքի և մարմնի մաշկի բոլոր խնդիրները լուծելու համար՝ պահպանելով մաշկի պատնեշի ամբողջականությունը, վերացնելով թերությունները, վերականգնելով խամրած և հոգնած մաշկը և, իհարկե, շտկելով ծերացման տարբեր նշաններ: Մասնագիտական պրոտոկոլները կարող են առաջարկվել որպես թիրախային ինտենսիվ բուժումներ կամ որպես համապարփակ ծրագրեր՝ մաշկի խնամքի անհատական լուծումներ ստեղծելու համար։
Վայելեք անհատական խնամք և բալիական մերսում Apricot SPA-ում։ Biologique Recherche-ի պրոֆեսիոնալ միջոցներ՝ հանգստության և ներդաշնակության համար։
This site is made by S2S