Մեր հյուրանոցն ունի 5 կատեգորիայի 25 ընդարձակ սենյակ (30 մ² - 57 մ²): Բաց պատշգամբներով սենյակներում կարող եք վայելել քաղաքի կամ Արարատ լեռան տեսարանը: Հյուրանոցի համարները թեմատիկ են. դրանք կրում են հայտնի հայ մարդկանց անուններ և կարող են փոքրիկ պատմություն պատմել իրենց հյուրերին:
Մեր հյուրերի հարմարավետությունը մեր հիմնական խնդիրն է: Այդ իսկ պատճառով մեր սենյակներում կան միայն բարձրորակ օրթոպեդիկ ներքնակներ, առաջին կարգի 100% բամբակյա անկողնային պարագաներ և իտալական PRIJA ապրանքանիշի բարձրորակ խնամքի միջոցներ:
Գործում է «Charles Terrace» սեզոնային բար և ռեստորան՝ գեղեցիկ տեսարանով։ Հյուրանոցում կա նաև սպա-կենտրոն, որի արհեստավարժ մասնագետները առաջարկում են խնամքի և մերսումների մեծ ընտրանի։
Հյուրանոցը գտնվում է Երևանի հնագույն թաղամասերից մեկում, մոտ է մայրաքաղաքի կենտրոնին և գլխավոր տեսարժան վայրերին, ինչպիսիք են Հանրապետության հրապարակը (1,5 կմ), Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցին (500 մ), Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (900 մ), Սերգեյ Փարաջանովի թանգարանը (100 մ) և այլն։
Հյուրանոցը հարմար է ինչպես բիզնես ճանապարհորդներին, այնպես էլ սովորական զբոսաշրջիկներին:
Բարի գալուստ Ապրիկոտ Հյուրանոցներ և Ռեզորտներ՝ բարձրակարգ և բյուջետային հյուրանոցների և շալեների ցանց, որտեղ կարող եք զգալ հայկական յուրահատուկ, սրտանց և առատաձեռն հյուրընկալության հանճարեղությունն ու անկեղծությունը:
This site is made by S2S