Apricot hotels and resorts

Մեր սենյակները բոլորն էլ ընդարձակ են և հարմարավետ

  • Գունային համադրությունը և նյութերի ընտրությունը ներդաշնակում են տվյալ շինության ոճի և պատմության, շրջակա միջավայրի ու բնության հետ։
  • Մենք փորձել ենք յուրաքանչյուր սենյակի համար ընտրել առավելագույնս հարմարավետ դիրք, որը կապահովի բնական լուսավորությունն ու հնարավորություն կտա մեր հյուրերին վայելել շրջակայքի հաճելի տեսարանը։ Բաց պատշգամբով սենյակներում կարող եք վայելել քաղաքի կամ Արարատ լեռան տեսարանները:
  • Մեր սենյակներն առանձնանում են նաև իրենց տաքուկ ու հանգիստ դիզայնով։
  • Մահճակալներն ունեն հատուկ օրթոպեդիկ ներքնակներ, որոնք Ձեր քունը դարձնում են է՛լ ավելի հաճելի։ Ըստ ցանկության տրամադրում ենք նաև մանկական օրորոցներ և հավելյալ մահճակալներ որոշ սենյակներում։
  • Բոլոր սենյակներնում  անվճար տրամադրվում են. վարսահարդարիչ, լոգանքի պարագաներ (շամպուն, լոգանքի հեղուկ, օճառ, սանր, սափրման պարագաներ, ատամի խոզանակ, լոգանքի գլխարկ), ցամքոց, հողաթափեր, կոշիկների սպունգ, կարի պարագաներ և հիգիենայի հավաքածու, ըստ պահանջի տրամադրվում են արդուկ ու արդուկի սեղան և այլ պարագաներ։